3,665,972 դրամ՝ «Հայ մայրերին»․ Քաղցկեղի դեմ պայքարի ամսում «Մի դրամի ուժը» կուղղվի «Ժպիտների քաղաքին» 5 փետրվարի 2024 - 14:49 AMT PanARMENIAN.Net - IDBank-ը և Իդրամն ամփոփել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հունվար ամսվա ծրագիրը։ Կուտակված «մի դրամները»՝ 3,665,972 դրամ, ուղղվել են «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամին։ «Մի դրամի ուժն» այս անգամ աջակցություն է ցուցաբերել ոչ միայն հիմնադրամին, այլև անմիջապես շահառուներին․ «Հայ մայրեր» հիմնադրամի 20 շահառու ստացել է 50,000-ական դրամի չափով idplus նվեր քարտեր, որոնցով նրանք կկարողանան գնումներ կատարել բոլոր այն կետերում, ուր կա Idram&IDBank հավելվածով վճարման հնարավորություն, այսինքն՝ մոտ 20,000 կետում։ Իդրամի և IDBank-ի համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության փետրվար ամսվա «մի դրամներն» ուղղվելու են «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցելու նպատակով։ IDBank-ի և Իդրամի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ քաղցկեղ ունեցող երեխաներին աջակցությունը ընկերությունների մշտական ուշադրության կենտրոնում է։ «Քանի որ փետրվարը քաղցկեղի դեմ պայքարի ամիս է համարվում, որոշեցինք հենց հիմա ևս մեկ անգամ լինել նրանց կողքին ու ևս մեկ անգամ հիշեցնել, որ քաղցկեղը դատավճիռ չէ։ Կարևոր է յուրաքանչյուրիս վստահությունն ու լավատեսությունը, և, իհարկե, գիտակցումը, որ անգամ փոքր ներդրումով կարելի է մեծ խնդիրներ լուծել։ Վճարելով Idram&IDBank հավելվածով՝ մեր օգտատերերը ևս անուղղակիորեն մասնակցում են բարի գործին և նպաստում, որ ամսվա վերջում ավելի մեծ գումար փոխանցվի մեր շահառուներին», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։ «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Էսթեր Դեմիրճյանի խոսքով՝ նրանք չափազանց բարձր են գնահատում արդեն ավանդույթ դարձած համագործակցությունը IDBank-ի և Idram-ի հետ՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում։ «Հազարավոր մարդկանց մասնակցությունը այս նախաձեռնությամբ վերածվում է մեծ նվիրատվության՝ աջակցելով Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին և երիտասարդներին։ Հենց բազմաթիվ մարդկանց մասնակցության, IDBank-ի և Idram-ի նման նախաձեռնությունների շնորհիվ է, որ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի հարյուրավոր շահառուները ստանում են Հայաստանում հասանելի լավագույն բուժումը՝ առանց «մի դրամ» ծախսելու։ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամն անչափ շնորհակալ է IDBank-ին և Idram-ին՝ շարունակաբար քաղցկեղի դեմ պայքարող երեխաների և երիտասարդների կողքին լինելու համար», - ասել է Էսթեր Դեմիրճյանը։ Բարի կամքի դեսպան դառնալը հեշտ է և ոչ մի ավել դրամ չի պահանջում։ Պարզապես պետք է կատարել բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և Բանկի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն բարի գործերին։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |