Վրաստանը կանխել է պայթուցիկի տարանցումն Ուկրաինայից դեպի ՌԴ․ Ներգրավվածների թվում ՀՀ 2 քաղաքացի կա![]() 5 փետրվարի 2024 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է Ուկրաինայից պայթուցիկի տարանցումն իր տարածքով դեպի Ռուսաստան։ Ընդհանուր 14 կիլոգրամ պայթուցիկը բաժանված է եղել 6 պայթուցիկ սարքի, որոնք պահված էին էլեկտրամեքենայի երկու մարտկոցում՝ յուրաքանչյուրում երեքական։ ։ Ըստ ծառայության, պայթուցիկի տարանցմանը մասնակցել է Վրաստանի 7, Ուկրաինայի 3 և Հայաստանի 2 քաղաքացի, հայտնում է Sputnik-georgia-ն։ Պայթուցիկ սարքերը ներկրվել են Վրաստան հունվարի 19–ին Ուկրաինայի քաղաքացու մինիվենով վրաց–թուրքական սահմանի «Սարպի» անցակետով։ Գործողության կազմակերպիչը Ուկրաինայի քաղաքացի, ծնունդով Բաթումից Ալեքսանդր Շարաշիձեն է, որը 2020–ին պատգամավորի թեկնածու է եղել ուկրաինական «Ժողովրդի ծառա» կուսակցությունից։ Քննությունը կարծում է, որ նա տեղյակ է եղել պայթուցիկի առկայության մասին, քանի որ ակտիվ հետևել է բեռի ընթացքին։ Պարզվել է, որ նշված պայթուցիկ սարքերն ու նյութերը Վրաստան են առաքվել Ուկրաինայի Օդեսա քաղաքից՝ Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով, իսկ վերջնակետը ՌԴ Վորոնեժ քաղաքն էր։ Սկզբից որոշված է եղել բոլոր ռումբերը Վորոնեժ հասցնել, սակայն, պատվիրատուն ու մասնակիցները հետո փորձել են 3 ռումբը մարտկոցում անցկացնել, իսկ մյուս 3–ը՝ թողել են Թբիլիսիում՝ կոնկրետ հասցեում։ Սարքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բոլոր վեց սարքերն էլ արտադրվել են բարձրակարգ մասնագետի կողմից և նախատեսված են եղել մեծ շառավղով վնաս հասցնելու համար։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |