Աբրահամյան․ Պետք է էապես բարձրացնել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հավելավճարները![]() 5 փետրվարի 2024 - 18:54 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ, Զինված ուժերի և երկրի պաշտպանության առաջնահերթություններից ելնելով, պետք է գնալ մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հավելավճարների էական բարձրացման ճանապարհով։ Նա հավելել է, որ հիմնական ռեսուրսը պետք է ուղղվի բանակին։ «Պաշտպանության նախարարը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Զինված ուժերի մի քանի հազար զինծառայող ատեստացիան հաղթահարել է և առավել բարձր աշխատավարձ է ստանում, սակայն «մոռացավ» նշել, որ այդ թվից ավելի շատ մարդիկ էլ շեմը չեն հաղթահարել: Ու սա, ի դեպ, այն դեպքում, որ այն դեռ կամավոր հիմունքներով է իրականացվում` առավելապես դիմում են պատրաստված զինծառայողները: Այն պարտադիր է այն զինծառայողների համար, որոնք պաշտոնի առաջխաղացում են ունենում: Ընդ որում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ատեստացիայի մասին օրենք ընդունելուց հետո 1-1.3 տարի անց, բանակի քիչ մասն է կարողացել մասնակցել այդ գործընթացին: Շարունակում եմ պնդել, որ նույնիսկ այդ օրենքի շրջանակներում` համապատասխան կարգ սահմանելու դեպքում, հնարավոր էր որոշակի արդյունք ստանալ, բայց ինչպես մյուս հարցերում, կառավարությունը գնում է ամենադանդաղ, վատ ճանապարհով: Զինված ուժերի և երկրի պաշտպանության առաջնահերթություններից ելնելով, եթե մի կողմ դնենք ատեստացիան, ապա որպես հրատապություն պահանջող քայլ, գոնե պետք է գնալ մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հավելավճարների էական բարձրացման (մոտ 50 հզ.) ճանապարհով, հակառակ դեպքում առկա սուր խնդիրներն այնպիսի ծավալի կհասնեն, որ դրանք բանակի առաջ դրված նույնիսկ նվազագույն խնդիրները չեն լուծի: Այստեղ ես ոչ այդքան խոսում եմ աշխատավարձի բարձրացման մասին որպես մոտիվացիա, որքան զինծառայողների և նրանց ընտանիքների նվազագույն խնդիրների լուծման հնարավորություն, որի պայմաններում ոչ միայն նորմալ «տուն պահել» կստացվի, այլ զինծառայողը հնարավորություն կունենա կենտրոնանալ ծառայության, այլ ոչ թե ծանր կենցաղի վրա: Այսօր հիմնական ռեսուրսը պետք է ուղղվի բանակին` և´ հրատապ, և´ երկարաժամկետ ծրագրերի համար: Եթե սա զուգահեռ չարվի, ապա հետևանքները շատ ծանր են լինելու»,–ասվում է գրառման մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |