Fastex-ը մինչև 5 մլն FTN կտրամադրի «Օլիմպիոնիկ» մարզական հիմնադրամին![]() 6 փետրվարի 2024 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Այսօր հիմք է դրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի և Fastex-ի միջև գործակցությանը։ Դրա նպատակը Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացման, մարզիկների մրցունակության բարձրացման, վերջիններիս կենսական պայմանների բարելավման, ինչպես նաև ներպետական սպորտի ոլորտում գրանցվող հաղթանակների խթանումն ապահովելն է։ Համաձայն պայմանավորվածության Fastex-ը կտրամադրի մինչև 5 միլիոն FTN (Fasttoken), որպեսզի աջակցություն ցուցաբերվի օլիմպիական, պարաօլիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի միջազգային մրցաշարերում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին և նրանց մարզիչներին։ Ընդհանուր շրջանառությունից թվային գործարքների ռեեստերում (բլոկչեյնում) առանձնացվել և մինչև 2030 թվականն ապահով սառեցվել են 5 միլիոն $FTN-ները: Վերջիններս աստիճանաբար կբաշխվեն՝ համաձայն սմարթ պայամանագրերի միջոցով նախապես սահմանված պայմանների: Այս մոտեցումը խրախուսում է միջոցների արդար և թափանցիկ տեղաբաշխումը շահառուների թվային դրամապանակներին: «Հայաստանի Կառավարությունն այսօր հսկայական ուշադրություն է դարձնում սպորտին, բայց ինչպես ամբողջ աշխարհում՝ սպորտը լրացուցիչ հոգածության կարիք ունի: Ամբողջ աշխարհում ընդունված է ներգրավել հովանավորներ, որոնք կլուծեն հարցեր, որոնք չեն մտնում պետության հոգածության տակ եղած հարցերի շրջանակում: Մենք «Ֆասթեքս»-ի հետ նախնական պայմանավորվածություն արդեն ունենք: Շատ գործնական փուլում է մեր քննարկումը: Շատ մոտ ապագայում կկնքենք հուշագիր, դրանից հետո կստորագրվի եռակողմ պայմանագիր ԿԳՄՍՆ-ի, «Ֆասթեքս»-ի և «Օլիմպիոնիկ» հիմնադրամի միջև: Դրանից հետո կունենանք հնարավորություն շատ արագ և կոնկրետ լուծում տալ բազմաթիվ խնդիրներին»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ «Մենք գիտակցում ենք ներպետական սպորտի զարգացման անհրաժեշտությունը և մարզիկների հաղթանակները խրախուսելու միջոցով ուզում ենք էլ ավելի ընդգծել նրանց ձեռքբերումների և մրցանակների կարևորությունը՝ Հայաստանի Հանրապետության սպորտի զարգացման և պատմության համար», - նշել է Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը։ «Fastex-ը, կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործառույթը, նախաձեռնել է գործընթաց Հայաստանի սպորտի զարգացմանն ուղղված․ մասնավորապես՝ համաֆինանսավորելով մի շարք ծրագրեր և նախագծեր: Ներկա փուլում մենք ավարտին ենք մոտեցնում բանակցությունների և համապատասխան փաստաթղթերի մշակումը։ Գործակցությունը կրելու է երկարաժամկետ և ռազմավարական բնույթ, որի շրջանակներում Fastex-ը ֆինանսավորելու է սպորտի տարբեր ուղղություններ՝ խրախուսելով ինչպես գործող մարզիկներին, այնպես էլ նոր սերնդի պատրաստումը», - ասել է Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը: ԿԳՄՍ նախարարությունը և «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամը պարտավորվել են գործադրել բոլոր ջանքերը հուշագրով սահմանված նպատակներն իրագործելու համար։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |