Մեծ Բրիտանիայի թագավորի մոտ քաղցկեղ է ախտորոշվել` բուժվում է 6 փետրվարի 2024 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդի մոտ քաղցկեղ է ախտորոշվել՝ շագանակագեղձի բուժման ընթացքում։ Այդ մասին հայտնել է Բուքինգհեմյան պալատը։ Այլ մանրամասներ, այդ թվում, թե որ փուլում է գտնվում հիվանդությունը և ինչպիսին են բժշկական կանխատեսումները, պալատից չեն հայտնել, սակայն նշել են, որ նա սկսել է բուժումը, որը կանցնի ամբուլատոր, գրում է BBC-ն։ Առաջիկայում 75–ամյա թագավորն ավելի հազվադեպ կմասնակցի հանրային միջոցառումներին։ Չարլզ Երրորդը կշարունակի կատարել իր սահմանադրական պարտականությունները, այդ թվում պետական փաստաթղթերի ձևակերպումն ու ամենօրյա հանդիպումները երկրի վարչապետի հետ։ Ըստ Սահմանադրության, եթե թագավորը չկարողանա կատարել իր պարտականությունները որպես երկրի ղեկավար, նրա պարտավորությունները կանցնեն «պետական խորհրդականներին», որոնց թվում են թագուհի Կամիլլան, արքայազն Ուիլյամը, արքայադուստր Աննան և արքայազն Էդվարդը։ Արքայազն Հարրին և Յորքի դուքսը (նույն ինքը արքայազն Էնդրյուն) նրանց թվին այլևս չեն դասվում, քանի որ նրանք թագավորական ընտանիքի գործող անդամներ չեն։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |