ԼՂՀ-ում համաներում է հայտարարվել

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին: Համաձայն հրամանագրի, ներում է շնորհվել 4 հոգու: Մասամբ ներում է շնորհվել 8 դատապարտյալի: Մերժվել է ներում շնորհել 36 հոգու` հաշվի առնելով նրանց կատարած հանցագործությունների ծանրությունը եւ հասարակական վտանգավորության աստիճանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---