ՌԴ-ում ՀՀ դեսպան. Ուժեղ բանակը ՀՀ ինքնիշխանության ապահովման երաշխավորն է![]() 7 փետրվարի 2024 - 11:35 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ ասել է, որ ուժեղ և մարտունակ բանակը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության ապահովման կարևորագույն գործոններից է: ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կարևորել է բանակում իրականացվող բարեփոխումները՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայտնում է Sputnik Արմենիան։ Հարությունյանը նշել է նաև Ռուսաստանի դերը ՀՀ ԶՈւ ձևավորման գործում, ինչպես նաև անդրադարձել պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը: Ընդունելությանը ներկա էին ՌԴ ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչներ, Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ռազմական կցորդներ, Հայ առաքելական եկեղեցու և համայնքի ներկայացուցիչներ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |