ՀՀ-ն և Հունգարիան գործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել![]() 7 փետրվարի 2024 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և Հունգարիան գործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այն ստորագրվել է պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի ներկայությամբ։ Հայկական կողմից այն ստորագրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ հունգարական կողմից՝ Հունգարիայի մշակույթի և նորարարությունների նախարարության պետքարտուղար Բալաշ Հանկոն: Հուշագիրը մշակույթի, բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության և ուսուցման ու նորարարության, գիտատեխնիկական գործունեության բնագավառներում համագործակցության մասին է: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Բուդապեշտում է՝ հարաբերությունների վերականգնումից հետո սա բարձրագույն մակարդակի առաջին այցն է։ Խաչատուրյանը Հունգարիայի նախագահի նստավայր՝ Շանդոր պալատում հանդիպել է նախագահ Կատալին Նովակի հետ: Պաշտոնական այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ։ ՀՀ նախագահը կհանդիպի նաև Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |