Կուսության ստուգումն արգելող կետով ընտանեկան բռնության նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունվել է

Կուսության ստուգումն արգելող կետով ընտանեկան բռնության նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Օրինագիծը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ փաթեթում կետ կա կուսության ստուգումն արգելելու մասին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած նախագծին կողմ են քվեարկել պատգամավորներից 63–ը, դեմ 32–ը, իսկ ձեռնպահ 1-ը, հայտնում է Sputnik Արմենիան։

Այս նախագծով առաջարկվում է բռնությունից պաշտպանել այն զուգընկերներին, որոնք ամուսնացած չեն, սակայն նշանված են կամ հանդիպում են։ Պատգամավոր կանայք նաև առաջարկում էին ներառել «զուգընկեր» հասկացությունը, որով, ըստ որոշ քաղաքացիների, քողարկված պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին։

Ընդդիմությունը պահանջում էր հստակ ձևակերպել, որ զուգընկերները կինն ու տղամարդն են, իշխանության ներկայացուցիչները հակադրվում էին` ՀՀ օրենքներով ու Սահմանադրությամբ նման հստակ ձևակերպում չկա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---