Քերոբյան․ Պատժվում են մարդիկ, ովքեր չեն գողացել, կամ ապացուցված չէ, որ գողացել են 8 փետրվարի 2024 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստում, ինտենսիվ այգիների ծրագրի քննարկման ժամանակ անդրադառնալով չարաշահումներին, ասել է, որ պատժվում են մարդիկ, ովքեր չեն գողացել, կամ ապացուցված չէ, որ գողացել են, և ստացվում է, որ պարալիզացրել ենք ամբողջ պետական համակարգի աշխատանքը։ Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ չարաշահումներին առնչվող քրեական վարույթներից մեկը վերաբերում է ինտենսիվ այգիների ծրագրում ենթադրյալ չարաշահումներին։ «Վերջերս իրավապահների հայտնաբերած խախտումները վերաբերում են ընդամենը 234 միլիոն դրամի, որն ընդհանուր ծավալի 0.2 տոկոսն է, ընդ որում՝ այն չարաշահումները, որի մասին խոսք է գնում, ոչ թե գողության մասին է, այլ՝ շահառուների կողմից խարդախության։ Խարդախություն անելու համար, մեր կարծիքով, եթե պատժվում են մարդիկ, ովքեր չեն գողացել, կամ ապացուցված չէ, որ գողացել են, ստացվում է, որ պարալիզացրել ենք ամբողջ պետական համակարգի աշխատանքը»,- կառավարության նիստում ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Ըստ նախարարի՝ հիմա գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս՝ ինչպե՞ս շարունակեն աշխատել, որ վստահ լինեն՝ ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվելու։ «Դրա համար մենք պետք է հասկանանք՝ թո՞ւյլ ենք տալիս, որ մարդիկ երբեմն սխալներ թույլ տան, չնայած, այս պարագայում, ես վստահ եմ, որ սխալներ առանձնապես չկան»,- ասել է Քերոբյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ պլանավորված չարաշահումը, յուրացումը, կաշառքը լրիվ այլ բան է։ «Նախ՝ մեր ընթացակարգերն այնքան բարդ ու խճճված են, որ երբեմն սատանան էլ գլուխ չի հանի, թե ինչը ոնց է աշխատում, բայց սկզբունքը հետևյալն է՝ բյուջեից փող տարվե՞լ է, թե՞ չէ»,- ասել է նա։ Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ չարաշահումների քրեական վարույթների շրջանակում տնային կալանքի տակ է փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը և այլ պաշտոնյաներ, ինչպես նաև «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը, այդ ընկերության նախկին աշխատակից, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, և ևս մեկ աշխատակից՝ Լիլի Մկրյանը։ Նրանց հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |