Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը 2027-ին կանցկացվեն Երևանում 9 փետրվարի 2024 - 12:24 AMT PanARMENIAN.Net - 2027–ի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Երևանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ «Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհել Երևանին: Հայաստանի մայրաքաղաքում սպասվում է ավելի քան 50 պատվիրակություն, մոտ 4000 մասնակից: Բոլորիս ուժ այս աննախադեպ ծավալի մրցումը մեր երկրում պատվով ընդունելու համար»,–ասվում է գրառման մեջ։ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է այդ որոշմանը՝ դա համարելով մեծ պատիվ։ «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհուրդը միաձայն հաստատել է Հայաստանի թեկնածությունը 2027թ. ՀՀ-ում հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը: Մեծ պատիվ է Հայաստանի համար ընտրվել՝ որպես այս հեղինակավոր սպորտային ու մշակութային միջոցառումը հյուրընկալող երկիր»,- ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |