Տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը հանվել է Ավագանու օրակարգից․ Լրացուցիչ կքննարկվի![]() 9 փետրվարի 2024 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագիծը, որով նախատեսվում է տրանսպորտի ուղեվարձի թանկացում, հանվել է Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: Հարցը համապարփակ կքննարկվի և կրկին կներկայացվի ավագանուն: «Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։ Ուրախալին այն է, որ քաղաքական շահարկումներից և բացահայտ ստից զատ՝ շատ զուսպ, քաղաքակիրթ և կառուցողական քննադատության ու հարցադրումների եմ հանդիպում, ինչի պայմաններում ինքս ինձ համար որոշել եմ հնարավորինս մի կողմ դնել այդ շահարկումները և ստահոդ աղմուկը՝ կենտրոնանալով այն խոսքի վրա, որի նպատակը ոչ թե ուղղակի ցեխ շպրտելն է, այլ իրապես ճիշտ և արդարացի որոշման հանգելը։ Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր հարցերը և կառուցողական քննադատությունը լրացուցիչ քննարկման և նախագծի ստուգաբանման առիթ են դարձել՝ հենց քաղաքապետարանի ներսում, ինչով պայմանավորված խնդրել եմ քաղաքապետին հարցը հանել առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով»,-ասվում է գրառման մեջ։ Երևանի քաղաքապետարանում շրջանառվել էր միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման ապահովմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը։ Լինելու է տարբերակված մոտեցում՝ մշտապես տրանսպորտից օգտվողների համար համեմատ մատչելի գներ կլինեն, իսկ տարբեր խմբերի համար կգործեն արտոնյալ սակագներ։ Նախագիծը կարող է ուժի մեջ մտնել սեպտեմբերին։ Ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել և որ «թանկացման սանդղակը հասնում է մինչև 260 դրամ»։ Իսկ տարեկան տոմսի պխարագայում նախատեսվում է 110,000 դրամ սահմանել, ընդ որում ուղևորությունների քանակը սահմանափակ պետք է լինի՝ 1000 ուղևորություն։ Մինչդեռ շատ եվրոպական և ամերիկյան քաղաքներում այդ գինն ավելի ցածր է, իսկ ուղևորությունների քանակն անսահմափանակ է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |