Փաշինյանը՝ Կոբախիձեին. Լիահույս եմ, որ Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունն էլ ավելի կամրապնդվի![]() 9 փետրվարի 2024 - 14:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին Վրաստանի վարչապետ նշանակվելու առթիվ և հույս հայտնել Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման վերաբերյալ։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Սրտանց շնորհավորում եմ Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Լիահույս եմ, որ Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, ընդհանուր արժեքների վրա, հետագայում ավելի կամրապնդվի»,-նշված է ուղերձում։ Վարչապետը նաև վրացերեն գրառում է արել Հունվարի 27–ին Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը։ Դրանից մի քանի օր անց Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և ընտրվել քաղաքական իշխող ուժի՝ «Վրացական երազանքի» նախագահ։ «Վրացական երազանքի» նախագահի պաշտոնը զբաղեցնող Իրակլի Կոբախիձեն առաջադրվել է իշխող ուժի կողմից երկրի վարչապետի պաշտոնում։ Խորհրդարանը հաստատել է նրա թեկնածությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |