ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստում կքննարկվեն առավել հավակնոտ ծրագրի առաջմղման հնարավորությունները![]() 9 փետրվարի 2024 - 15:48 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստը կկայանա փետրվարի 13-ին Բրյուսելում, հայտնում է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը: Կողմերը մտքեր կփոխանակեն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքի և գործընկերության առաջնահերթությունների շուրջ: Նրանք նաև կքննարկեն կողմերի գործընկերության առավել հավակնոտ ծրագրի առաջմղման հնարավորությունները, գրում է Sputnik Արմենիան։ Նրանք կանդրադառնան նաև քաղաքական երկխոսությանը և ժողովրդավարության ոլորտում բարեփոխումներին, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքներին, տնտեսական, առևտրային համագործակցությանը, ինչպես նաև միգրացիային և մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարներին: Նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն քաղաքական հարցերի, այդ թվում՝ տարածաշրջանային հարցերի, արտաքին քաղաքականության վերաբերյալ: Գործընկերության խորհուրդը կգլխավորի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հայկական պատվիրակությունը նիստին մասնակցում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ: Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսին Բրյուսելում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |