Երևանի ավագանու 3 նոր անդամի անունները հայտնի են![]() 9 փետրվարի 2024 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու երեք որոշում՝ ավագանու 3 անդամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին, և հրապարակել Երևանի ավագանու նոր անդամների անունները։ Ըստ այդ որոշումների՝ վաղաժամկետ դադարեցվել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սոնա Սուրենի Աղեկյանի, Նարինե Սլավիկի Հայրապետյանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Հրաչյայի Մարությանի լիազորությունները։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ին հրավիրված հերթական նիստում քննարկել է Երևանի ավագանու թափուր մանդատները տրամադրելու մասին հարցը։ Ըստ այդմ՝ Երևանի ավագանու անդամի մանդատներ են տրվել «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից՝ Արմենակ Բախշիի Դանիելյանին և Սուսաննա Գրիգորի Մելիքյանին, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցության թափուր մանդատը փոխանցվել է Արամ Վարոսի Մանուկյանին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |