Ռուսթավիի շուկայում 4 հոգու սպանությունը կենցաղային հողի վրա է կատարվել![]() 9 փետրվարի 2024 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Վրացական Ռուսթավի քաղաքի այսպես կոչված Ստամբուլյան շուկայում 4 հոգու սպանությունը կենցաղային հողի վրա է կատարվել։ Մարդասպանը կրակել է իր բարեկամների վրա, սպանել տաքսու վարորդին, որը հրաժարվել է տանել նրան հանցանքի վայրից։ Եվս 2 անձ պատահական փամփուշտի զոհ է դարձել։ Կա նաև վիրավոր, որի վիճակը ծայրահեղ ծանր է։ Դրդապատճառների մի քանի վարկած է շրջանառվում։ Մեկի համաձայն՝ շուկայում մսի վաճառքով զբաղվող տղամարդը նախօրեին աշխատանքից ազատել է իր զարմիկին, որն էլ կատարել է սպանությունը։ Մեկ այլ վարկածով՝ 35–ամյա հանցագործը հորեղբորից պարտքով միս է ուզել և, մերժում ստանալով, կրակ է բացել, գրում է sputnik-georgia–ն։ Նաև լուրեր են տարածվել, որ հանցագործը հոգեկան խնդիրներ ուներ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |