Գալուզին․ ՌԴ խաղաղապահների լիազորությունների երկարացման պայմանները քննարկվում են միայն Ադրբեջանի հետ10 փետրվարի 2024 - 16:37 AMT PanARMENIAN.Net - ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությունը, այդտեղ ռուս խաղաղապահների մնալու պայմանները քննարկվում են միայն Ադրբեջանի հետ։ Այդ մասին Գալուզինը խոսել է ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում։ «Պետք է ասել, որ երկխոսությունը գործընկերների հետ միայն կառուցողական բնույթ է կրում։ Բոլոր ծագող հարցերը լուծում ենք փոխընդունելի կերպով։ Ինչ վերաբերում է ՌԴ խաղաղապահ զորակազմի լիազորությունների երկարացմանը 2025–ի նոյեմբերից հետո, ապա դա կախված կլինի տարածաշրջանում իրավիճակից, նրանց հետագա ներկայության պահանջարկից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից»,–ասել է նա։ Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին, այդ թվում՝ “ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի», Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ընթերցեք նաև․ Գալուզին․ ՌԴ-ն պատրաստ է նպաստել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել |