ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել «Հայաստանի պաշտպանության ակտ» օրինագիծը![]() 10 փետրվարի 2024 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին դեմոկրատ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոուն կրտսերն ու Գեյբ Ամոն հանրապետական կոնգրեսականներ Մայք Լոլերի և Գաս Բիլիրաքիսի հետ միասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել «Հայաստանի պաշտպանության ակտ» օրինագիծը, որով առաջարկվում է կասեցնել Ազատության Աջակցության ակտի 907 բանաձևի չեղարկման լիազորությունը: Դրա մասին են տեղեկացնում ամերիկահայ կառույցները, գրում է «Ամերիկայի ձայնը»։ 907 բանաձևի համաձայն, ԱՄՆ–ն ֆինանսական միջոցներ «չի կարող տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, մինչ նախագահը չսահմանի և այդպիսով չզեկուցի Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր տեսաի շրջափակումները և ուժի այլ հարձակողական գործադրումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»: Սեպտեմբերի 11-ից հետո վարչակազմը ստացել է այս բանաձևը ժամանաավորապես կասեցնելու հնարավորություն` Ադրբեջանին 907 բանաձևի դրույթների կիրառումից ազատելու համար: Այս օրենսդրաան ակտը ներկայացվել է այն ժամանակ, երբ Սենատը քվեարկությամբ ընդունեց S.3000-ը օրինագիծը, որը հայտնի է նաև որպես «Հայկական պաշտպանության ակտ», որն առաջնորդել են դեմոկրատ սենատոր Գերի Փիթերսը և հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |