ՆԳՆ խոսնակ․ 1 հրշեջ և 1 քաղաքացի ծխահարվել են, նախնական վարկածով պայթյուն չի եղել![]() 10 փետրվարի 2024 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, տուժածներ այս պահին չկան, մեկ քաղաքացի և մեկ հրշեջ ծխահարվել են, նրանց նախնական բուժօգնություն է ցուցաբերվել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Նա նաև հերքել է մամուլում շրջանառվող լուրերն առ այն, որ հրդեհից առաջ պայթյուն է եղել, ըստ Սարգսյանի՝ նախնական տվյալներով պայթյուն չի եղել, հայտնում է «Փաստինֆոն»։ Սարգսյանը հայտնել է, որ կարճ ժամանակահատվածում կանխվել է հրդեհի տարածումը, այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում։ Հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում: Ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |