Նախագահ․ Բարձր ենք գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ10 փետրվարի 2024 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումը՝ մեր երկրի տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության վերաբերյալ: Նախագահը շնորհավորել է նրան և բարեկամ Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-ամյակի առթիվ: «Վստահ եմ, որ մեր երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններն ավելի կամրապնդվեն և հետագայում նոր հորիզոններ կգրավեն: Ցանկանում եմ ընդգծել, որ անկախության հենց առաջին օրերից մենք ջերմ հարաբերություններ ենք հաստատել և այդ հարաբերություններում ընդունված սկզբունքները մինչև հիմա պահպանում են: Վստահ եղեք, որ նույն տրամադրվածությամբ և նույն գաղափարներով մենք առաջնորդվելու ենք նաև ապագայում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը: Նախագահը կարևորել է երկու երկրների տարբեր շրջանակների միջև փոխայցելությունների ակտիվացումն ու միմյանց, հատկապես՝ տնտեսական հնարավորությունների բացահայտումը։ Դեսպան Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ շնորհավորանքի համար: «Ուրախ եմ այսօր Ձեզ հետ հանդիպելու համար: Կարծում եմ՝այսօրվա այս հանդիպումն արտահայտումն է այն հարգանքի, որն դուք ունեք Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության և ժողովրդի նկատմամբ»,- ասել է դեսպանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների բազմոլորտ համագործակցության օրակարգային հարցերին: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են անցնող տարվա ընթացքում մեկնարկած հայ-իրականական մի շարք համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում Իրանի և Հայաստանի արդյունավետ համագործակցությունը, կարևորվել է հայ-իրանական դարավոր տնտեսական, մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված քայլերի շարունակականությունը: Շեշտվել է նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև առկա համագործակցության հետագա զարգացման և գործընկերության ընդլայնմանն ուղղված ջանքերի խթանման կարևորությունը: Հաջորդ շաբաթ Թեհրանում կկայանա հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |