Թուրքիան ՀՀ-ին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման իր պատկերացումները

Թուրքիան ՀՀ-ին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման իր պատկերացումները

PanARMENIAN.Net - Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման իր պատկերացումները։ Այդ մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Թուրքական կողմը Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման տեխնիկական գործընթացը կազմակերպելու վերաբերյալ իր պատկերացումները»,- ասված է պատասխանում։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ առանձնազրույցից հետո հայտարարությամբ էր հանդես եկել և տեղեկացրել, որ ձեռք է բերվել համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը: Միրզոյանը նշել էր, որ թուրքական կողմը վերջերս ներկայացրել է իր տեսլականը, հայկական կողմը կարձագանքի և ըստ այդմ գործընթացը կշարունակվի։

 Ուշագրավ
---