«Ճանապարհային քարտեզը» դեռեւս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանագիր չէ 6 մայիսի 2009 - 17:58 AMT PanARMENIAN.Net - «Ճանապարհային քարտեզը» դեռեւս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանագիր չէ: Դա ընդամենը մտադրությունների մասին հայտարարություն է, հետագա գործողությունների կողմնորոշիչ, որոնք կհանգեցնեն Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին Երեւանում լրագրողներ հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը: Նրա խոսքերով, փաստաթուղթը կներկայացվի հանրությանը վերամշակումից եւ Հայաստանի ղեկավարության` հրապարակելու մասին որոշումից հետո:Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության մասին` Կարինե Ղազինյանը նշեց, որ Հայաստանն այլեւս չի կարող մնալ մեկուսացման մեջ, եւ սահմանի բացման համար անհրաժեշտ է երկկողմանի հարաբերությունների կարգավորում: Ապրիլի 23-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-երի միջեւ Շվեյցարիայի ԱԳՆ միջնորդությամբ ստորագրվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |