Միրզոյանն ու Լուազոն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր13 փետրվարի 2024 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր, որոնց առաջմղման հարցում իր յուրովի դերն ունի ԵՄ օրենսդիր մարմինը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել գործընկերության խորացման հեռանկարներին և այդ ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերին։ Հանգամանալից քննարկվել են Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցեր: Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի գործընկերոջն է ներկայացրել առկա մարտահրավերների հաղթահարման հարցում հայկական կողմի տեսլականը, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։ Ընդգծվել է ՀՀ նկատմամբ տարածքային նկրտումների զսպման, տարածքային ամբողջականության ու սահմանների անքակտելիության անվերապահ հարգման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար դժվարին պայմաններում Եվրոպական խորհրդարանի կողմից ցուցաբերած սկզբունքային մոտեցմանն ու հստակ գնահատականներով և ուղերձներով ընդունված փաստաթղթերին։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Նատալի Լուազոյին ՀՀ համար առանցքային կարևորության հարցերի առաջմղման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար և նրան պարգևատրել ՀՀ երախտագիտության մեդալով։ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Բրյուսելում է՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի ԱԳ նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |