ՀՀ ինտերնետ կապի պրովայդերները պայմանավորվել են վթարների դեպքում ռեսուրսների համատեղ օգտագործման մասին13 փետրվարի 2024 - 18:59 AMT PanARMENIAN.Net - 2024–ի հունվարին Հայաստանում գրանցված ինտերնետ կապի խափանումները կապված են եղել արտերկրում գտնվող գործընկեր ընկերությունների (ինտերնետ տրամադրող) մոտ տեխնիկական անսարքությունների հետ։ Այդ մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Նշել է, որ, ըստ օպերատորների միջև ձեռք բերված պայմանավորվածության, վթարային իրավիճակներում նախատեսվում է ռեսուսրների փոխանակում և համատեղ օգտագործում։ 2024–ի հունվարին ինտերետ կապի զանգվածային խափանման միանգամից 3 դեպք է գրանցվել և կապի օպերատորները ստիպված են եղել միանալու ռեզերվային համակարգին։ «Այս փուլում խնդիրները լուծված են, Հայաստանի կապի օպերատորները տվյալների փոխանակման այլընտրանքային միջազգային կանալներ են կազմակերպել»,–հայտնել են նախարարությունից։ Այն հարցին, թե որքանով է այդ իրավիճակն ազդում Հայաստանի անվտանգության համակարգի վրա, նախարարությունից չեն պատասխանել՝ նշելով, որ «տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»։ Ինտերնետ կապի հասանելիության հետ 2024–ի հունվարին գրանցված խնդիրները կապված էին երկրից դուրս մալուխների վնասման հետ։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |