Էդվարդ Նալբանդյանն ու Ռոդնի Բենտը քննարկել են Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրերի իրականացումը 6 մայիսի 2009 - 18:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավար Ռոդնի Բենտի հետ: Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկեցին կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակման հետ կապված հարցեր: Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության եւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության դիվանագետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրները եւ համապատասխան հանձնարարություններ տրվեցին: ԱՄՆ մայրաքաղաքում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում ունեցավ նաեւ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մայիսի 5-ին ավարտելով այցելությունը Վաշինգտոն, Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Պրահա, ուր ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում կմասնակցի Արեւելյան գործընկերության գագաթաժողովին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Խամենեիին ԱԳՆ–ն ավելի վաղ հայկական կողմի աջակցությունն էր առաջարկել Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի |