Բորել․ Մտադիր ենք ՀՀ հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել

Բորել․ Մտադիր ենք ՀՀ հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել

PanARMENIAN.Net - Եվրամիությունն ու Հայաստանը մտադիր են երկխոսություն սկսել Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ։ Այդ մասին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք քննարկել ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հնարավորությունը։ Ես ի գիտություն եմ ընդունել Հայաստանի դրական տրամադրվածությունը և կոչ եմ անում շարունակել բարեփոխումները՝ այդ ոլորտում առաջընթացի հասնելու համար»,–ասել է Բորելը։

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Բրյուսելում է՝ նա մասնակցում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի ԱԳ նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---