Բորելը խոսել է ՀՀ հետ անվտանգության ոլորտում գործակցությունը խորացնելու մտադրության մասին

Բորելը խոսել է ՀՀ հետ անվտանգության ոլորտում գործակցությունը խորացնելու մտադրության մասին

PanARMENIAN.Net - Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է, որ Եվրամիությունն առաջիկայում մտադիր է խորացնել ՀՀ հետ հարաբերություններն անվտանգության և պաշտպանության ոլորտում։

«Մենք քննարկել են, թե ինչպես ամրապնդել Հայաստանի դիմադրողականությունը և ես ԵՄ–ի պատրաստակամությունն եմ հայտնել խորացնելու համագործակցությունն անվտանգային և պաշտպանության ոլորտում։ Մենք կկառուցենք մեր երկխոսությունն առաջիկա ամիսներին»,–ասել է Բորելը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Այդ հարցի վերաբերյալ այլ մանրամասների մասին Բորելը չի խոսել։

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։

 Ուշագրավ
---