Երևանում ՀՀ և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների համատեղ նիստ կանցկացվի14 փետրվարի 2024 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Արաբական Միացյալ Էմիրություններ այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի շրջանակում ԱՄԷ–ում գտնվող Վրաստանի խորհրդարանի մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Նշվել է, որ 2024 թ. մայիսին Երևանում նախատեսվում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի և Վրաստանի խորհրդարանի մշակույթի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում նախատեսվում է նաև կազմակերպել համերգային ծրագիր «Արամ Խաչատրյան» համերգասրահում` Բոլկվաձեի կատարմամբ։ Անդրադարձ է կատարվել նաև Ս.Փարաջանովի հոբելյանի շրջանակում կինոյի ոլորտում համատեղ կինոփառատոն կազմակերպելու հարցին։ Նշվել է, որ կինոյի ոլորտը ակտիվ զարգացում է ապրում երկու երկրներում։ Կողմերը փոխանակել են տեղեկություններ իրենց երկրներում մշակույթի և մշակութային կրթության ոլորտներում ընթացող բարեփոխումների մասին։ Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մշակութային կրթությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ տանել համապատասխան կապեր ստեղծելու և փորձի փոխանակման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |