ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության պոտենցիալը բարձր է համարում![]() 14 փետրվարի 2024 - 13:59 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը հայտարարել է, որ կառույցը բարձր է համարում հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության ներուժը և որ կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ «Որոշ պետություններ օգտագործում են հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության բարձր ներուժը Կասպից ծովի ռեսուրսներին հասանելիություն ստանալու և դեպի Կենտրոնական Ասիա մուտք ապահովելու համար։ Իրավիճակի հետագա կարգավորման համար կարևոր նշանակություն ունի խաղաղության պայմանագրի կնքումը»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։ Ըստ նրա, Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի և Երևանի միջև հետկոնֆլիկտային կարգավորման վրա, չնայած Հայաստանի անդամությանը ՀԱՊԿ–ին։ «Նույնիսկ անկախ ՀԱՊԿ–ում Հայաստանի անդամությանը, շարունակվում են դրսից հետհակամարտային ձևաչափի վրա ազդելու փորձերը»,–ասել է Սերդյուկովը։ Հունվարին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ արևմտյան երկրները չեն ցանկանում թույլ տալ, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության դրույթներն իրագործվեն, իսկ ԵՄ–ն ու ԱՄՆ–ն ցանկանում են իրենք կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատումն առանց ՌԴ մասնակցության։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |