Սամվել Ֆարմանյան. Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում նախատեսված չէ 6 մայիսի 2009 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԱՊԱ գործակալության տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Պրահայում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Այդ հանդիպումը ոչ միայն չի նախատեսվում, այլեւ բացառվում է»,- ասել է Ֆարմանյանը: Նա նաեւ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը հայ-թուրքական բանակցային գործընթացում որեւէ մակարդակով երբեւէ չի քննարկվել եւ չի քննարկվում: Կարծում եմ, որ այս ակնհայտ իրողությունը բոլորի համար նույնքան պարզ է, որքան մեր հասարակության: Վստահ եմ, որ ժամանակն է լուրջ չընդունելու նմանատիպ տեղեկությունները եւ այս բնույթի ստահոդ հրապարակումները, որոնք առանձնանում են այս կամ այն երկրի պետական գերատեսչություններին մոտ կանգնած, այսպես կոչված, «վստահելի» ու անանուն աղբյուրներին հղումներով, ինչպես նաեւ իրականությանը չհամապատասխանող սենսացիաներով»,- ընդգծել է Հայաստանի ղեկավարի մամլո քարտուղարը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |