Նոր նշանակումներ` Զինված ուժերում![]() 14 փետրվարի 2024 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Կարեն Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Կարեն Գրիգորյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»,-ասվում է փաստաթղթում։ Կարեն Գրիգորյանը Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետն էր։ Թեմուր Շահնազարյանը նշանակել է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից»,-ասված է համապատասխան հրամանագրում: Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով գնդապետ Արսեն Մանգասարյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ։ Ավելի վաղ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից ազատվել է Արթուր Երոյանը՝ նշանակվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Մեկ այլ հրամանագրով Արսեն Մանգասարյանն ազատվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից, նոր հրամանատար է նշանակվել Համլետ Լևոնյանը։ Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնում, Վիգեն Մկրտչյանը՝ ԶՈւ ԳՇ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, Արմեն Սեյրանյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |