ՀԷՑ․ Բուռն կառուցապատման հետևանքով էլեկտրամատակարարման հզորությունների լուրջ դեֆիցիտ կա![]() 14 փետրվարի 2024 - 17:50 AMT PanARMENIAN.Net - 2016-23 թթ-ին Երևանում բուռն կառուցապատման հետևանքով առաջացել էր էլեկտրամատակարարման հզորությունների լուրջ դեֆիցիտ, որի բավարարումը ընկերության համար լուրջ խնդիր է եղել, արդյունքում, բոլոր բազմաբնակարանները սնվում էին ժամանակավոր սխեմայով։ Այդ մասին ասուլիսում ասել է ՀԷՑ տեխնիակական տնօրեն Դավիթ Գրիգորյանը։ Նա ընդգծել է, որ այս տարիների ընթացքում լուրջ ներդրումներ են կատարվել, որի արդյունքում իրականացվել է Մաշտոցի պողոտայի թունելի վերակառուցում, Ծիծեռնակաբերդից կաբելների տեղափոխումը, ինչպես նաև բաշխիչ կետերի կառուցում և հզորությունների տեղափոխություն Ծիծեռնակաբերդի ենթակայանից դեպի քաղաքի կենտրոն, ստեղծվել է նաև մագիստրալային նոր կենտրոն, որը ամբողջապես բավարարել է քաղաքի կենտրոնի հզորությունների բաշխման խնդիրը, գրում է «Փաստինֆոն»։ Գրիգորյանի դիտարկմամբ, երբ անջատում է լինում՝ սպառողը վերաբերում է ՀԷՑ-ին այնպես, կարծես հենց ՀԷՑ-ն է մեղավոր, որ անջատվեց։ «Բայց էներգոհամակարկարգը կառուցված է արտադրողներից, հաղորդողներից, բաշխողներից և սպառողներից։ Այս 4 մասնակիցներն էլ իրենց պատասխանատվությունն ունեն, որևէ մեկի մոտ վթարը բերում է նաև այլ բաժանորդների հոսանքազրկման, որը սպառողները որպես կանոն վերագրում են ՀԷՑ-ին։ Մինչդեռ վերջին աղմկահարույց, նաեւ կառավարության նիստի ժամանակ անջատումների հիմքով ստեղծված հանձնաժողովի արձանագրությունը վկայում է, որ դա պայմանավորված էր Բարձրավոտ էլեկտրական ցանցերում տեղի ունեցած վթարով։ Ընդ որում՝ ԲԷՑ-ում վթարները բերում են հենց մասշտաբային անջատումների։ Վերջերս անգամ նաև Աջափնյակում էր տեղի ունեցել մասսայական անջատում, որը նույնպես պայմանավորված էր ԲԷՑ-ում վթարով, չեմ ասում՝ մեր մոտ չի լինում, բայց բոլոր բաղադրիչներում վթարները վերագրվում է ՀԷՑ-ին, ինչի արդարացի չէ»,–ասել է նա։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը հայտարարել է, որ յուրաքանչյուր բաժանորդ պետք է իմանա, որ Երևանում 4 ժամից ավելի, իսկ հանրապետության այլ տարածքներում 8 ժամից ավելի հոսանքազրկման պարագայում (բացառությամբ ֆորսմաժորային իրավիճակները) ՀԷՑ-ը տուգանք է վճարում։ Ընթերցեք նաև․ Տնօրեն․ Երևանում 4-ից, մարզերում 8 ժամից ավելի հոսանքազրկման դեպքում ՀԷՑ–ը տուգանք է վճարում ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |