Մոսկվան կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին քայլեր ձեռնարկել` նվազեցնելու լարվածությունը սահմանին![]() 14 փետրվարի 2024 - 19:11 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը լրջորեն մտռահոգված է հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով և կոչ է անում կողմերին քայլեր ձեռնարկել նվազեցնելու համար լարվածությունը սահմանին։ Նա նաև ասել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է անհապաղ վերադառնան եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական կատարմանը: «Կոչ ենք անում Բաքվին և Երևանին զսպվածություն ցուցաբերել, ապասրացմանն ուղղված քայլեր ձեռնարկել, խուսափել իրավիճակի հետագա վատթարացմամբ հղի ցանկացած գործողությունից»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։ Զախարովան հավելել է, որ բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ «Տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է անհապաղ վերադառնան եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական կատարմանը, որոնք ընդունվել են ամենաբարձր մակարդակով՝ 2020-2022 թվականներին։ Համոզված ենք, որ տարածքային վեճերը պետք է հանգուցալուծվեն սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում»,- նշել է Զախարովան։ Նա հավելել է, որ Մոսկվան պատրաստ է ցուցաբերել խորհրդատվական աջակցություն։ Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |