Ալիևը կրկին սպառնում է․ Եթե ՀՀ-ն «կարգի չբերի» իր օրենսդրությունը, խաղաղության պայմանագիր չի լինի![]() 14 փետրվարի 2024 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի երդմնակալության արարողությունն էր փետրվարի 14–ին, կրկին սպառնալիքներ է հնչեցրել է Հայաստանի հասցեին։ Մասնավորապես, նա ասել է, թե «եթե Հայաստանը կարգի չբերի իր օրենսդրությունը, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի»։ Նա ասել է, թե հայկական կողմը պետք է «կատարի իր ստանձնած բոլոր պարտավորությունները», և, որ որքան էլ հովանավորներ ունենա Հայաստանը, «ոչ ոք Ադրբեջանին չի կարող կանգնեցնել», հայտնում է Haqqin.az-ը։ «Հայաստանը, կարծես, մոռացել է երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքները։ Իսկ գուցե ոմանք նրան դրդում են ամենևին չկատարել այդ պարտավորությունները»,–ասել է նա։ Ալիևը նաև ասել է, որ բանակաշինության գործընթացը շարունակվելու է՝ ստեղծվում է ռազմարդյունաբերական համալիր, որի 1–ին փուլն արդեն ավարտվել է, իսկ երկրորդն «ավելի լայնածավալ է լինելու»։ Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |