Ֆասթ Բանկը ստացել է Mastercard-ի անդամակցության լիցենզիա15 փետրվարի 2024 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկը ստացել է Mastercard համակարգի քարտերի թողարկման և սպասարկման լիցենզիա։ Համագործակցության արդյունքում Բանկը շուտով իր հաճախորդներին կառաջարկի Mastercard World և Mastercard World Black Edition քարտեր։ «Մենք շատ ուրախ ենք Mastercard քարտերի թողարկման և սպասարկման հնարավորության համար, քանի որ այն կարևոր քայլ է ՀՀ բանկային ոլորտն աշխարհում ամենաժամանակակիցներից և առաջադեմներից մեկը դարձնելու ճանապարհին։ Անհամբեր սպասում ենք Mastercard-ի առավելությունները մեր հաճախորդներին առաջարկելուն և նրանց համար ֆինանսների կառավարման ավելի մեծ հնարավորություններ ստեղծելուն»,-ասել է Ֆասթ Բանկի ներկայացուցիչը։ Mastercard-ի անդամակցության լիցենզիայի ստացումից հետո Բանկն ընդլայնում է նաև բանկոմատների ցանցն ու տանում քարտերի թողարկման, սպասարկման համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքների ապահովման աշխատանքներ, նորարարությունների միջոցով ձգտում է նպաստել Հայաստանում բանկային ծառայությունների հասանելիության բարձրացմանն ու արագությանը։ «Այս նորությունը կարևոր է նաև Mastercard-ի համար, քանի որ ժամանակակից տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցությունը մեր առաքելության և տեսլականի անբաժանելի մասն է: Մենք հավատում ենք, որ ապագան անկանխիկն է, և հպարտ ենք լինել այս տրանսֆորմացիայի շարժիչ ուժերից մեկը: Ֆասթի հետ մեր համագործակցությունը կնպաստի Հայաստանում ֆինանսական գործառնություններն էլ ավելի մատչելի դարձնելու գործընթացին»,-ասել է Վրաստանում և Հայաստանում Mastercard-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Զգուդաձեն։ Mastercard-ը համաշխարհային վճարումների ոլորտում տեխնոլոգիական ընկերություն է, որը ղեկավարում է աշխարհի ամենաարագ վճարային դատավարական ցանցը, որը միավորում է ավելի քան 210 երկրներում գործող ձեռնարկությունները, սպառողներին, ֆինանսական հաստատությունները, մանրածախ ցանցերը և կառավարությունները: Mastercard-ի արտադրանքներն ու համակարգերը դարձնում են առօրյա բիզնես գործունեությունը, ինչպիսիք են գնումները, ճանապարհորդությունները, բիզնեսը և ֆինանսական կառավարումը ավելի պարզ, արդյունավետ և անվտանգ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |