Փաշինյան. Ադրբեջանը շարունակում է վարել «ինչ ուզում եմ՝ տվեք, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը15 փետրվարի 2024 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, ցավակցություն հայտնելով Ներքին Հանդում զոհվածների հարազատներին, ասել է, որ փետրվարի 13-ին տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորում է։ Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը շարունակում է վարել «ինչ ուզում եմ՝ տվեք բանակցային եղանակով, հակառակ դեպքում, այն կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը, հայտնում է «Ազատությունը»։ Հիշեցնելով, որ հայկական կողմը հետաքննում է Բաքվից հնչող տեղեկությունը, թե Հայաստանի զինված ուժերի կրակից ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել՝ Փաշինյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը, այդուհանդերձ, հաջորդ առավոտյան զանգվածային կրակ է բացել Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը չորս զոհ ունեցավ։ «Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը. ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում», - հայտարարել է գործադիրի ղեկավարը։ Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |