Ավելի քան 6 մլրդ դրամ՝ ճանապարհների բարելավմանը15 փետրվարի 2024 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն ավելի քան 6 մլրդ դրամ է հատկացրել ճանապարհների բարելավմանը: Հիմնանորոգվող և կառուցվող ճանապարհահատվածների ընդհանուր երկարությունը կկազմի 21.1 կմ։ Նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման համար ՏԿԵ նախարարությանը հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 6 մլրդ 61 մլն դրամի չափով և այն ուղղել մոտ 68 ճանապարհահատվածների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, կառուցման, տեխնիկական և հեղինակային հսկողության, նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների, ինչպես նաև ավարտված շինարարական աշխատանքների (5%-ի) և նախագծանախահաշվային փաստաթղթերի (30%-ի) վճարմանը: «Այդ ճանապարհներն և տրանսպորտային օբյեկտները գտնվում են տարբեր փուլերում և կարգավիճակներում: Մասնավորապես՝ նրանցից 9-ը շինարարության մեջ գտնվող ճանապարհահատվածներ են, իսկ մեկը՝ շինարարության մեջ գտնվող տրանսպորտային օբյեկտ: Ունենք տարբեր փուլերով գտնվող 43 նախագիծ»,- ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ցանկը և նշել. «Կան ճանապարհներ, որոնցով մենք լրիվ նոր ճանապարհային երակներ ենք բացում ՀՀ-ում, ինչը տնտեսական մեծ էֆեկտներ է տալու: Դրանում որևէ կասկած չկա, որովհետև այդ բոլորը վայրերը, որոնց մասին խոսում ենք, տուրիստական շատ մեծ պոտենցիալ ունեն, և իհարկե, տրանսպորտային հանգույցների բեռնաթափման առումով շատ կարևոր է, որովհետև մեր ճանապարհներն արդեն էականորեն ծանրաբեռնված են»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |