ԼԻՍՍԱԲՈՆՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Այսօր Լիսսաբոնում սկսվում Է ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահներ` Նիկոլայ Գրբկովի, Յուգ Փերնեի եւ Ռուդոլֆ Փերինեի աշխատանքային հանդիպումը: Հանդիպումը կտեւի երկու օր: Ինչպես մինչ այդ տեղեկացրել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահը, նման հանդիպումները նպատակ են հետապնդում կողմերի դիրքորոշումների ճշտման եւ հետագա քայլերի մշակման համար: Միեւնույն ժամանակ, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությանը, որ ներկայումս համանախագահների տարածաշրջան այցի ժամկետների մասին առայժմ տեղեկություն չկա:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---