Պատրուշև․ Արևմուտքն ուզում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում16 փետրվարի 2024 - 13:16 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում և խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը։ Նա այդ մասին ասել է Բիշքեկում ընթացող Աֆղանստանի հարցերով անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը, գրում է ՏԱՍՍՍ–ը։ «Տեսնում ենք նաև իրավիճակը Հարավային Կովկասում ապակայունացնելու արևմտականների ձգտումը, ինչպես նաև խանգարելու հայ-ադրբեջանական կարգավորմանը, ինչը հանգեցրել է իրավիճակի սրմանը այս շրջաններում»,- ասել է Պատրուշևը։ Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։ Փաշինյանը փետրվարի 15–ին կառավարության նիստում հայտարարել է, որ՝ Ադրբեջանը շարունակում է վարել «ինչ ուզում եմ՝ տվեք բանակցային եղանակով, հակառակ դեպքում, այն կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը։ Նա նաև ասել է, որ Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի դեմ լայնածվալ պատերազմի վերածելու հեռանկարով։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |