Թուրքիան կոչ է արել վերանայել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լիազորությունների կասեցման որոշումը16 փետրվարի 2024 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ քննադատելով ԵԽԽՎ-ի կողմից Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները մեկ տարով դադարեցնելու որոշումը և կոչ արել «հնարավորինս արագ ուղղել այդ սխալը»։ «Մենք ցավում ենք, որ Ադրբեջանի Ազգային պատվիրակության հավատարմագրերը չվավերացվեցին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից։ Այս բանաձևն անհամատեղելի է ժողովրդավարական արժեքների հետ և խաթարում է հավասար ներկայացվածության իրավունքը»,- ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Factor.am-ը։ Ըստ Անկարայի՝ այս որոշումը խանգարում է տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանն ուղղված ջանքերին։ «Ակնհայտ է նաև, որ այս քայլը, որը նշանակում է համագործակցության և երկխոսության ուղիների փակում, կխոչընդոտի տարածաշրջանային խաղաղության և կայունությանն ուղղված ջանքերին։ Թուրքիան ԵԽԽՎ-ին կոչ է անում հնարավորինս արագ ուղղել այդ սխալը և կենտրոնանալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի վրա»,- նշվում է հայտարարության մեջ։ Հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ է քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։ Դեմ են քվեարկել Թուրքիայի պատվիրակությունից 9 պատգամավոր, ևս մեկ պատգամավոր էլ Ալբանիայից։ Ուշագրավ է, որ Թուրքիայի 18 հոգանոց պատվիրակությունից քվեարկությանը մասնակցել էր 10 պատգամավոր, որից մեկը կողմ էր քվեարկել Ադրբեջանին հեռացնելու որոշմանը։ Օրերս էլ ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակությունն էր բողոք հղել կառույցի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին Ադրբեջանի պատվիրակության դեմ ընդունված որոշման կապակցությամբ։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |