Փաշինյանն ու Իրաքի վարչապետը կարևորել են բազմաոլորտ գործակցությունը![]() 17 փետրվարի 2024 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Մոհամմեդ Շիա Սուդանիի հանդիպումը: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Իրաք բազմաոլորտ համագործակցությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը: Այդ առումով, ընդգծվել է Իրաքի նախագահի նախորդ տարի Հայաստան կատարած այցի և առաջիկայում ՀՀ նախագահի Իրաք նախատեսվող այցի կարևորությունը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: Մյունխենում ընթացող համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: Հայկական պատվիրակության կազմում են նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։ Նախատեսված են հանդիպումներ գործընկերների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |