Փաշինյանն ու ԵԱՀԿ նախագահը կարևորվել են կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը![]() 17 փետրվարի 2024 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Յեն Բորջի հետ։ Կարևորվել է ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ նպաստելու տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովմանը։ Նիկոլ Փաշինյանը և Իեն Բորջը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի սկզբունքներին։ Քննարկվել են Հայաստանի և Մալթայի միջև բազմաոլորտ համագործակցությանը և կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յեն Բորգի հետ հանդիպմանն ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է պաշտոնապես լուծարել։ 44-օրյա պատերազմից հետո Ալիևը մշտապես հայտարարում էր, որ Մինսկի խումբն այլևս անելիք չունի և որ հակամարտությունն ավարտված է։ ՄԽ–ն կազմավորվել է 1992–ին ԼՂ հիմնախնդրի կարգավորման նպատակով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |