Ալիևը Մյունխենում ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է պաշտոնապես լուծարել՝ այն «անցյալի մնացորդ է»![]() 17 փետրվարի 2024 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգի հետ հանդիպմանն ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է պաշտոնապես լուծարել։ «Ադրբեջանի նախագահը կարևորել է ԵԱՀԿ մի շարք մեխանիզմների պաշտոնական չեղարկումը, որոնք անցյալի մնացորդներ են, մասնավորապես, այնպիսի չգործող կառույցների, ինչպիսիք են ԵԱՀԿ Մինսկի խումբը, Բարձր պլանավորման կոմիտեն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտը»,–ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Ալիևն ասել է, թե ԵԱՀԿ բյուջեն կարող է առավել կարևոր նախագծերի համար օգտագործվել։ Նա նաև հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է, Ադրբեջանն ապահովել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նա նշել է նաև, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը երկկողմ բնույթ է կրում։ 44-օրյա պատերազմից հետո Ալիևը մշտապես հայտարարում էր, որ Մինսկի խումբն այլևս անելիք չունի և որ հակամարտությունն ավարտված է։ ՄԽ–ն կազմավորվել է 1992–ին ԼՂ հիմնախնդրի կարգավորման նպատակով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |