Հայաստանի ԱԳՆ հնարավորության չափով ջանում է պաշտպանել ՀՀ քաղաքացիներին, որտեղ էլ նրանք գտնվեն

PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր հայ, անկախ այն բանից, թե որ երկրում է ինքը գտնվում, անվտանգության մեջ է, մամլո ասուլիսին հայտնել է ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը: Նրա խոսքով, Հայաստանի ԱԳՆ մշտապես բանակցություններ է վարում զանազան երկրների հետ եւ անում է ամեն ինչ, որպեսզի ապահովի ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, թեեւ ամեն բան կարող է պատահել:



«ԱԳՆ իր կողմից անում է ամեն հնարավոր բան, որպեսզի ապահովի քաղաքացիների անվտանգությունը եւ ոչ միայն Վրաստանում»,- նշել է ԱԳՆ ղեկավարի տեղակալը:
 Ուշագրավ
---