Փաշինյանն ու Շոլցը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը17 փետրվարի 2024 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր, ինչպես նաև անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել կանցլեր Շոլցի ջանքերը` երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ: Վարչապետը վերահաստատել է Հայաստանի հավատամրությունը խաղաղության գործընթացին: Օլաֆ Շոլցն ընդգծել է պատրաստակամությունը` շարունակելու ջանքերն ի նպաստ խաղաղության և երկխոսության: Մյունխենում ընթացող համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: Հայկական պատվիրակության կազմում են նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։ Նախատեսված են հանդիպումներ գործընկերների հետ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ Փոխվարչապետ․ Հունվարից 1-ից վարձի աջակցությունն աշխատանքային տարիքի ԼՂ տեղահանվածներին գուցե դադարի Նրա խոսքով, առաջիկա ամիսների կհստակեցնեն նշված աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն շաբաթօրյակ է արել «Ջրվեժ» անտառպարկում Անտառպարկում կտեղադրվեն նաև ժամանակակից նստարաններ և տեսակավորման աղբարկղեր ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը |