Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Շոլց եռակողմ հանդիպումը

Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Շոլց եռակողմ հանդիպումը

PanARMENIAN.Net - Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է Արմենպրեսը։

Փաշինյանն ավելի վաղ Մյունխենում Օլաֆ Շոլցի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ երկկողմ հանդիպումներ էր ունեցել:

Մյունխենում ընթացող համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: Հայկական պատվիրակության կազմում են նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։ Նախատեսված են հանդիպումներ գործընկերների հետ:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---