Երևանում բացվել է լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրին17 փետրվարի 2024 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Երևանում, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի անվան 192 դպրոցի բակում, բացվել է լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի բրոնզաձույլ կիսանդրին։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին հայ-ռուսական միջկառավարական խորհրդի համանախագահներ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը, ինչպես նաև պատգամավորներ, դիվանագետներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտնում է Aysor.am-ը։ Կիսանդրու բացումը պայմանավորված էր Վարդանյանի հարյուրամյակով։ Հնչել են Հայաստանի և Ռուսաստանի հիմները։ Բացման արարողությունից հետո դպրոցում անցկացվել է հուշ ցերեկույթ՝ նվիրված հերոսի 100-ամյակին։ Գևորգ և Գոհար Վարդանյանները Խորհրդային Միության հերոսներ, լեգենդար հետախույզներ են։ Գոհար Վարդանյանը 16 տարեկանում ընդգրկվել էր իր ապագա ամուսնու հակաֆաշիստական խմբում։ 1943 թվականին այդ խումբն ապահովում էր Թեհրանի խորհրդաժողովի մասնակիցների անվտանգությունը։ 1951-ին Վարդանյան ամուսինները տեղափոխվել են ԽՍՀՄ, բայց ևս երեք տասնամյակ աշխատել են աշխարհի տարբեր երկրներում և միայն 1986-ին են վերադարձել հայրենիք։ 1984 թվականին Գևորգ Վարդանյանին Խորհրդային Միության հերոսի կոչում է շնորհվել: Նրա վաստակը, հետախուզական գործունեությունն առանձնացվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով, ինչպես նաև ԽՍՀՄ ՊԱԿ-ի գերազանցության գլխավոր նշանով՝ «Պետանվտանգության պատվավոր աշխատակից»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |