ՌԴ դիրքորոշումը բարդ է ՆԱՏՕ-ի հասկացման համար 6 մայիսի 2009 - 20:34 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի համար շատ կարեւոր է, որպեսզի Վրաստանը մասնակցի այդ զորավարժություններին այնպես, ինչպես Հայաստանը դա արեց անցյալ տարի: Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապպաթուրայը: Նրա խոսքերով, ոչ մի ծրագիր չկա այն մասին, որպեսզի ինչ-որ բան փոխեն այդ զորավարժությունների անցկացման մեջ. «նրանք շարունակվելու են»:«ՌԴ դիրքորոշումն այս հարցում բարդ է մեր ընկալման համար: Այդ զորավարժությունների մասին հայտնի էր մեկ տարուց ավել: Ինչու՞ այդ առթիվ հայտարարություններով հանդես գալ մի քանի շաբաթ առաջ»,- նշել է Ապպաթուրայը: Դրա հետ մեկտեղ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հարկ չհամարեց մեկնաբանել մի շարք երկրների հրաժարվելը, օրինակ Հայաստանի հրաժարվելը ՆԱՏՕ-ի զորախաղերին մասնակցելուց: «Չեմ ուզում խոսել այդ երկրների մասին, դա նրանց դիրքորոշումն է: Մենք բոլորս հասկանում ենք ենթատեքստը, որում այդպիսի հայտարարություններ կարող են արվել: Ես կարծում եմ, որ քաղաքական լարվածությունը դրա շուրջ բացարձակ ավելորդ է եւ միայն բարդացնում է իրավիճակը»,- ընդգծել է Ապպաթուրայը: Նա նաեւ նշեց, որ զորավարժություններն անցկացվում են ամեն տարի, անցյալ տարի դրանք գործընկեր Հայաստանի տարածքում էին: «Ռուսաստանը եւս այդ գործընկերության անդամներից է: Նա այդ զորավարժություններին միշտ հրավիրվում է»,- հայտարարել է նա «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում: Զորավարժությունների առաջին մասն անցկացվում է վիրտուալ ռեժիմով, դասասենյակներում: Երկրորդում 450 զինծառայողներ առանց որեւէ ծանր զինավորման կմրցեն ահաբեկչական վտանգին դիմակայելու համատեղ գործողություններում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |