Փաշինյան․ Ալիևի հետ հանդիպման հիմնական արձանագրումն այն էր, որ կողմերը հավատարիմ են մնում պայմանավորվածություններին19 փետրվարի 2024 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ներկայացնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքները, ասել է, որ հանդիպման հիմնական արձանագրումն այն էր, որ կողմերը հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածություններին։ Նա հավելել է, որ եթե այդ պայմանավորվածությունները պահվեն, դա կնպաստի լարվածության նվազմանը սահմանին։ «Սեղանին կարևոր մի հարց կար դրված, թե արդյոք կողմերը վերահաստատում են պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պրահայում կայացած քառակողմ հանդիպման և բրյուսելյան բանակցությունների ընթացքում: Ըստ էության, հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում այդ պայմանավորվածություններին»,- ասել է վարչապետը։ Նա նշել է, որ հայկական կողմը հաստատակամ է այդ պայմանավորվածություններին հավատարիմ մնալու հարցում: Փաշինյանը հավելել է, որ խաղաղության պայմանագրի մի շաք հոդվածներ համաձայնեցված են, բայց մի շարք սկզբունքային նշանակության հոդվածներ դեռևս համաձայնեցված չեն։ Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |