«Սոցիոմետրը» կանխատեսում է իշխանական կուսակցությունների 7 տոկոսանոց արգելքի երաշխավորված հաղթահարում

PanARMENIAN.Net - Համաձայն «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի հերթական հարցման տվյալների` Երեւանի քաղաքապետի եւ Ավագանու խորհրդի առաջիկա ընտրություններում 7 տոկոսանոց արգելքը միանշանակ կհաղթահարեն իշխող Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ Հայկական ազգային կոնգրեսը: «Սոցիոմետրի» տնօրեն Ահարոն Ադիբեկյանի հաշվարկներով, եւս մեկ տեղ կմնա մյուս քաղաքական ուժերի համար: «Դա կարող է լինել կամ «Օրինաց երկիր» կուսակցությունը, կամ ՀՅ Դաշնակցությունը. ամեն ինչ կախված է նրանց նախընտրական քարոզարշավի արդյունավետությունից»,- համոզված նշել է նա:



Նրա խոսքերով, իշխանության ղեկին գտնվող ուժերը նախընտրական քարոզարշավի ընթացքում միշտ կորցնում են ձայների 10-20 տոկոսը, եւ նախապես շատ բարդ է ինչ-որ հետեւություններ անելը: «Ես հարցման վերջնական արդյունքների մասին կհայտարարեմ ընտրություններից մեկ շաբաթ առաջ, որպեսզի սոցհարցման պատվիրատուները ժամանակ ունենան իրենց համար անհրաժեշտ հետեւություններ անելու եւ քայլեր ձեռնարկելու համար»,- հայտարարել է Ադիբեկյանը:



Համաձայն Ադիբեկյանի հետազոտությունների, թե ում երեւանցիները կվստահեն իրենց սոցիալական խնդիրների լուծումը, առաջին տեղը զբաղեցնում է ՀՀԿ-ը-39.8 տոկոս, երկրորդ տեղը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը-23 տոկոս եւ երրորդ տեղը` ՀԱԿ-ը-11 տոկոս:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---